Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մեղրը հիանալի միջոց մի շարք հիվանդությունների դեմ

Մեղրը հիանալի միջոց մի շարք հիվանդությունների դեմ

Մեղրը իր օգտակար հատկություններով գրեթե անփոխարինելի է: Այն կարգավորում է արյան ճնշումը, բուժում երիկամային և մաշկային որոշ հիվանդություններ, կանխում երեխաների գիշերամիզությունը:

 

Մեղրամոմը ևս հիանալի քսուք է վերքերի բուժման համար, վերացնում է մաշկի կնճիռներն ու ճաքերը:

Բոլոր տեսակի վերքերի ու մաշկային բորբոքումների բուժման համար խորհուրդ է տրվում հավասար քանակով մարմանդ կրակի վրա հալել ու իրար խառնել կտավատի յուղը, անալի կարագը, մոմը, զեյթունի յուղը, պատրաստել քսուք և օգտագործել: Այս միջոցը շատ լավ է նաև ձեռքերի գրգռված ու ճաքճքած մաշկին: Մոմը հիմնականում պատրաստվում է տարբեր ծաղիկների նեկտարից, ուստի պարունակում է բազում օգտակար նյութեր:

Շաքարային դիպաբետով տառապողներին ևս բժիշկները խորհուրդ են տալիս քաղցրի պահանջը բավարարել մեղրով:
Երբ տառապում եք անքնությամբ խորհուրդ է տրվում 200-ական ուրցի թուրմ, դաղձի թուրմ, մասուրի թուրմ և կես ճաշի գդալ մեղր խառնել ու խմել քնելուց կես ժամ առաջ:

Այսպիսով` եթե մարդն ամեն օր մեղր օգտագործի, կարող է խուսափել բազում հիվանդություններից` ճնշման խանգարումներ, ստամոքսի խոց, մաշկային հիվանդություններ, տեսողական խնդիրներ և այլն:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ